27 մայիսի 2009 - 16:10 AMT
Աբխազիայի ընդդիմությունը ցանկանում է կառավարել առանց Ռուսաստանի
Աբխազիայի ընդդիմությունը ցանկանում է, որ Ռուսաստանը պաշտպանի Աբխազիան, աջակցի դրամական միջոցներով, ճանապարհներ կառուցի, սակայն կառավարի առանց Ռուսաստանի, ինչն անհնար է: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը:

«Ինչ ցինիզմի պետք է հասնել, այդպես ընդունելու համար ռուս սահմանապահներին: Մարդիկ եկել են մեզ պաշտպանելու, մենք խաղաղ քնում ենք: 1994թ. ի վեր այստեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ: 110 ռուսաստանցի է այստեղ զոհվել: Ինչի՞ համար են նրանք զոհվել: Մեզ ընդառաջ ենք գնում, մեզ օգնում են: Հայաստանը կողմ է, որ իր սահմանի որոշ հատվածներ ռուս սահմանապահները հսկեն, վճարում է 50 տոկոսը Ռուսաստանին: Իսկ մեզ մոտ այսօր նրանք անվճար են կանգնած` էլ ի՞նչ ենք ուզում: Քեզ համար անվտանգություն են ապահովել, Ռուսաստանը քեզ ճանաչել է դեմ գնալով ողջ աշխարհին: Եվ ընդ որում ինչ-որ մեկը դեռեւս համարձակվում է ասել, որ մենք միայնակ պետք է հրամաններ տանք այստեղ: Եթե խոսքը գնում է գործընկերության մասին, ապա միայն հավասար պայաններով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեր ընդդիմությունը հիանալի գիտի, որ դրանք ճիտշ միջոցներ են: Ուղղակի նրանք ցանկանում են, որ ոչ թե մենք այդ միջոցները ձեռնարկենք, այլ նրանք: Ահա եւ հարցի գինը»,-ընդգծել է Բագապշը, գրում է «Կոմերսանտ» թերթը: