Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Բարձրաստիճան հյուրին Երևանում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Արմենպրեսը։
Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Գերմանիայի նախագահին ուղեկցել է Գևորգ Պապոյանը։