Ադրբեջանական ստորաբաժանումները գիշեր կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ՝ տուն է վնասվել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իբր ՀՀ Զինված ուժերը մարտի 30-ի ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ի ժամը 04:35-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են սահմանագծի արևելյան և հարավարևելյան հատվածներում։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։