27 մայիսի 2009 - 17:33 AMT
«Հակամարտություններն եւ պատերազմները ԽՍՀՄ փուզումից հետո» գրքի նոր խմբագրության մեջ կեղծումները բացակայում են
Ուկրաինայում Հայաստանի պատմության կեղծման մասին հրապարակումը մեծ արձագանք ստացավ, դարձավ մեծ ուշադրության եւ ուսումնասիրման առարկա: Առաջին օպերատիվ միջոցներն արդյունք տվեցին: Պարզվեց, որ «Հակամարտություններն եւ պատերազմները ԽՍՀՄ փուզումից հետո» գիրքը, որում տպագրվել էր Հայաստանի պատմությանը վերաբերող կեղծ հոդված, վերահարատարակվել էր 2008-ին նույն հեղինակների խմբագրությամբ:

ANALITIKA.at.ua տեղեկատվա-վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Դավթյանի խոսքով, նոր խմբագրության մեջ պատմության կեղծումները բացակայում են, եւ նյութը գրված է առավել օբյեկտիվ հիմունքներով: «Սակայն այդ հանգամանքը չի արդարացնում նման անհեթեթություն թույլ տված գրականագետներին: Հարկ է նկատել, որ նոր գիրքը չեն ստացել երկրի շատ գրադարաններ: Ստեղծված իրադրության մեջ միակ ճիշտ ելքը հենց հեղինակների խնդրանքով գրքի առաջին հրատարակությունը կոլտեկտիվ հետ կանչելն է, իսկ հին գրքերի փոխարեն երկրի գրադարանները պետք է համալրվեն մենագրության վերահարատարակմամբ` պատմության խեղաթյուրում թույլ չտալու եւ օբյեկտիվ գիտական ուսումնասիրությունների համար: Analitika.at.ua ՏՎԿ փորձագետները հետագայում էլ շարունակելու են հետեւել Հայաստանի պատմության կեղծման հետ կապված իրավիճակին»,-ընդգծել է Դավթյանը: