27 մայիսի 2009 - 17:39 AMT
«Ժառանգությունը» գտնում է, որ իշխանությունները վաղուց արդեն կարող էին բացահայտած լինել մարտի 1-ի դեպքերը
«Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման Խմբի աշխատանքում կային շատ խանգարող հանգամանքներ, բայց չնայած դրան, համատեղ աշխատանքի ընթացքում նաեւ շատ ձեռքբերումներ եղան»,- այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ խորհրդարանի` «Ժառանգություն» կուսակցությունից խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, կուսակցությունը քաղաքական կամք ունի, որպեսզի իր հնարավորությունների չափով աջակցի մարտի մեկի դեպքերի բացահայտմանը եւ զարմանք է հայտնել իր պաշտոնից հեռանալու մասին Խմբի ղեկավարի հայտարարության առիթով: Մարտիրոսյանը նաեւ կասկած է արտահայտել, որ այդպիսի որոշման պատճառը հակասություններն են ընդդիմության եւ նախագահի ներկայացուցիչների միջեւ եւ ենթադրել, որ հնարավոր է` դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման Խմբի ղեկավարն իր պաշտոնից հեռանալու համար այլ լուրջ հիմքեր ունի, քան ներքին հակասությունները:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, իշխանություններն ազդեցության բավականաչափ լծակներ ունեին 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննության համար, եւ եթե նրանք ցանկանային բացահայտել այդ գործը, ապա արդեն արած կլինեին դա: Նա նաեւ ընդգծել է, որ խմբի գործունեության դադարեցման դեպքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, իհարկե, կբացահայտի իրեն հայտնի դարձած փաստերը: Դրա հետ մեկտեղ Մարտիրոսյանը վկայակոչեց ՀՀ նախագահի հրամանագրի դրույթները, որոնք արգելում են հետաքննության ընթացքում խմբի ստացած տեղեկատվությունը: Փաստերի հավաքման Խմբի կազմալուծման դեպքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նման պարտականություններ արդեն չի ունենա»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը: