3 ապրիլի 2025 - 16:51 AMT
Ավանեսյան․ Մի քանի ԲԿ-ում, այդ թվում «Սբ Գրիգոր Լուսավորիչում», տնօրեններ են փոխվելու

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ մոտ ժամանակներում նախատեսվում են տնօրենների փոփոխություններ ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այլ նաև մի շարք այլ հաստատություններում։

«Սա նորմալ ընթացք է, տնօրենների փոփոխությունը ևս մեր ընթացիկ գործունեության մի մասն է»,- ասել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը։

Նա հաստատել է այն տեղեկությունը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը դիտարկվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում։

Նախարարը տեղեկացրել է, որ մարզային ԲԿ-ներում ևս փոփոխություններ են սպասվում՝ հիշեցնելով, որ մարզային ԲԿ-ներն այս առումով անցումային փուլում են:

«6-7 տարի է՝ այս տնօրեններն աշխատել են, արդյունքներ ենք ունեցել: Հիմա մեկ այլ շրջափուլի ենք անցնում»,- պարզաբանել է Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դժգոհության հարց չկա: