5 ապրիլի 2025 - 16:29 AMT
Աշոտյան․ Freedom House-ի զեկույցը հաստատում է Հայաստանում իշխանությունների կոռումպացվածության փաստը

Տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ընկերների աջակցությամբ, հրապարակել է մի շարք դիտարկումներ՝ հիմնված Freedom House կազմակերպության՝ Հայաստանում ազատությունների վերաբերյալ այս տարվա զեկույցի վրա։

«Նկար 1, 2 և 3 - վկայում են Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ցածր լեգիտիմության և ինքնիշխանության ցածր մակարդակի մասին։

Նկար 4 և 5 - հաստատում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, իշխանությունների կոռումպացվածության փաստը։

Նկար 6 - ֆիքսում է կրթական համակարգի բարձր քաղաքականացվածության իրողությունը։

Նկար 7 և 8 - ամենաաղաղակող ցուցանիշներն են, որոնք ախտորոշում են Հայաստանի դատական համակարգի խայտառակ վիճակը»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։