7 ապրիլի 2025 - 11:57 AMT
Ապրիլի 7-11–ը սպասվում են կարճատև տեղումներ

Ապրիլի 7-11-ն ընկած ժամանակահատվածում առանձին մարզերում օրվա որոշ ժամերին սպասվում են կարճատև տեղումներ՝ ամպրոպի հավանականությամբ։

Քամին՝ հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մետր վայրկյան արագությամբ։ Ապրիլի 6-10-ը որոշ շրջաններում քամու ուժգնացումը կհասնի 20-25 մ/վարագությամբ

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +18 աստիճան, ապրիլի 8–ին՝ +19–ը։