ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկմանը, որը նվիրված էր եվրասիական անվտանգության հարցերին։ Հանդիպումից լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր էջում։։
«Լավրովը եվրասիական անվտանգության հարցեր է քննարկում Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ»,– գրել է նա լուսանկարին կից։
Փետրվարին Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ, որին մասնակցել է նաև Արսենյանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձու նշել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարողացել են պահպանել ակտիվ քաղաքական երկխոսությունը և խորացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած արտաքին ուժերի կողմից դաշնակցային հարաբերությունները խարխլելու փորձերին։