29 մայիսի 2009 - 19:46 AMT
Վրացական եկեղեցին մարտահրավեր է նետել Սահակաշվիլիին
Ամենայն Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլիա II Միխայիլ Սահակաշվիլիին եւ նրա աշխատակազմին կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել: Իշխանությունների համար այդ հայտարարությունն իսկական շոկ էր: Նախ, որովհետեւ պատրիարքը երկրում հսկա եւ անժխտելի հեղինակություն ունի: Իսկ երկրորդը, դեռեւս նախօրեին Իլիա II-ը միանգամայն հակառակն էր ասում. վաղաժամ ընտրությունները վտանգավոր են: Իսկ այժմ պարզվում է, որ այդ խոսքերն ասվել են Սահակաշվիլիի մերձակա կողմնակիցներից մեկի ճնշման ներքո:

«Մեր երեկվա հայտարարությունն արվեց այն բանի համար, որպեսզի մեղմացվի առկա լարված իրավիճակը: Հայտնի էր, որ իշխանությունը չէր պատրաստվում փոխզիջման գնալ, իսկ ցուցարարների վճռական գործողությունների դեպքում արյուն կթափվեր: Ելնելով ազգի շահերից` Եկեղեցին իր վրա վերցրեց ծանր բեռը եւ կատարեց մի քայլ, որը մեր ժողովրդին փրկեց այդ իրական վտանգից: Դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է: Իրադրությունը շարունակում է լուրջ եւ պայթյունավտանգ մնալ: Կարծում ենք` իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի լարվածությունը մեղմացնելու նպատակով. դա կարող են լինել արտահերթ ընտրություններ, բանակցություններ կամ որեւէ այլ բան»,- ասել է Պատրիարքը, գրում է «Իզվեստիա»-ն: