28 ապրիլի 2025 - 12:28 AMT
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հանդես է եկել առաջարկությամբ ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ ուղղված հրադադարի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննությանը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի արձագանքել այդ առաջարկին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս շեշտել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման շրջանակում պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության հիմնավորումը, պայմանով, որ համապատասխան փաստերը փոխանցվեն ՀՀ-ին։