Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և նրա գլխավորած «Լիբերալ կուսակցությանը» դաշնային ընտրություններում հաղթանակի առիթով։ Նա այդ մասին գրառում է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին և «Լիբերալ կուսակցությանը» Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնել և խորացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,- գրել է նա։
Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լիբերալ կուսակցությունը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ, eրկրորդ տեղը զբաղեցրած պահպանողականները ստացել են 144 մանդատ։343 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա նվազագույնը 172 ձայն։