Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Ըստ գերատեսչության ներկայացուցչի, հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Վարչապետի կողմից Դանիելյանի ազատման մասին որոշում այս պահի դրությամբ դեռ ընդունված չէ։
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024–ի նոյեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ, նա եղել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ։