Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ք.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ներառյալ կաշառք տալու դրդչության փորձ և կաշառքի միջնորդության պատրվակով գույք կամ դրամ ստանալը՝ համապատասխանաբար 2 և 4 դրվագներով։ Նույն հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վ.Մ.-ին, Հ.Մ.-ին, Է.Մ.-ին, Մ.Գ.-ին, ինչպես նաև Ն.Գ.-ին ու Է.Գ.-ին՝ կաշառք տալու փորձի համար։
Քրեական վարույթն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: