Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը մեկնարկելուց առաջ նախատեսվում է նախ ստուգել երեխայի և նրա ծնողի տվյալների իսկությունը։
Երեխաների անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ծնողները կարող են ստուգել հարթակում մայիսի 5-ից։ Այս փուլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացի անխափան մեկնարկն ապահովելու և հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարությունը հայտնել է, որ հայտագրման գործընթացը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի երեք փուլով։
Գործընթացը կիրականացվի «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով, որը ղեկավարվում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից։
Առաջին փուլը կանցկացվի հունիսի 9-22-ը՝ նախատեսված լինելով արտոնություն ունեցող խմբերի համար։ Այս ընթացքում հնարավոր կլինի գրանցել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցում իրականացնող դասարաններում։ Արտոնություններ կտրամադրվեն, եթե՝
Սակայն այս ժամկետային պահանջները չեն կիրառվում այն երեխաների համար, ովքեր բնակվում են տվյալ դպրոցի հետիոտն հասանելիության սահմաններում, ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում, ունեն հաշմանդամություն կամ ծնողներից մեկը հաշմանդամ է, ինչպես նաև խնամակալության տակ գտնվող երեխաների դեպքում։ Այս խմբերի համար հայտագրումը կատարվում է՝ համաձայն կառավարության 2010թ․ նոյեմբերի 24-ի N 1640-Ն որոշմամբ սահմանված կարգի, և պահանջում է դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ հիմնավորող փաստաթղթերով։
Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 24-ից՝ ընդհանուր կարգով հայտագրելու նպատակով։ Այս փուլը նախատեսված է հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր առաջին դասարանցիների համար։ Այստեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները, եթե ծնողներից մեկը այդ խմբին է պատկանում, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է, որը ներկայացնում է ազգային փոքրամասնություն։
Երրորդ փուլը կսկսվի հուլիսի 1-ից՝ նախատեսված ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու ցանկություն ունեցող ընտանիքների համար։ Այս փուլը վերաբերում է այն ծնողներին, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիներին։
Ըստ գործող կարգի՝ երկվորյակ, երրորդյակ, քառյակ կամ ավելի երեխաներից թեկուզ մեկի ընդունվելը դպրոց ապահովում է նաև մյուսների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ տվյալ դպրոցի լիցենզավորված տեղերի սահմանափակումից։
Ընդունելության հայտագրման գործընթացը բաց կմնա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։