ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մայիսի 1-ին, տեղական ժամանակով 07:47-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03։47-ին), 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Գավառից 13 կիլոմետր հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումները կազմել են 3-4 բալ ուժգնություն։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ կոորդինատներով։