Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանն կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Լուրերը»։
Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար:
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 30-ին բավարարել է գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդությունները՝ կապված Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու և նրան կալանքի տակ վերցնելու համաձայնության հետ։