«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը վիճաբանության մեջ է մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը ոչ միայն վիճաբանել է, այլև վիրավորանքներ է հնչեցրել ցուցարարների հասցեին և փորձել ձեռնափայտով հարվածել։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում պատգամավորի մոր և քաղաքական ակցիա իրականացնող մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել միջադեպ, հայտնում է Radar.am-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է համացանցում տարածված այն տեսանյութը, որտեղ արձանագրված է եղել իր մոր և քաղաքական ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած կոնֆլիկտը։
«Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում է թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։
Նողկալի այս միջադեպը տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց մայրերը նրանց տված լինեին այնպիսի դաստիարակություն, որպիսին տվել է ինձ իմ մայրը։ Ոչ մեկիդ նկատմամբ այլևս գծեր չունեմ, սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր տարիք, սրբություն, ոչ մի բան չհարգող ակցիան է։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխան»,- ասել է Վահագն Ալեքսանյանը։