Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն, Ֆրանցիսկոս պապի հուղարկավորութան ժամանակ Հռոմում գտնվելու օրերին հարցազրույցներ է ունեցել հայտնի իտալական լրատվամիջոցների հետ։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողական քաղաքականության, Արցախի մասին։
Giornale օրաթերթին և «Միտիասէթ» հեռուստաընկերության Նիկոլա Պորրօ հանրահայտ լրագրողին հետ զրույցներում նա խոսել է նաև Ֆրանցիսկոս Պապի ունեցած նշանակալի ձեռքբերումների, նոր Պապի ընտրության գործընթացի, ինչպես նաև եկեղեցու ներկայության մասին ժամանակակից աշխարհում։