1 մայիսի 2025 - 17:04 AMT
Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը 3–5 աստիճանով կբարձրանա

Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Մայիսի 1-ի ցերեկային ժամերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 1-ի երեկոյան և 2-6-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 2–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +26 աստիճան։