«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն հայտարարել է, որ Սահմանադրական դատարանն ուղղակիորեն արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Նա այդ մասին խոսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովում։
«Անունն ինչ էլ դնենք, դատարանն արձանագրել է օրենքով ձևավորված պրակտիկայի հակասահմանդրական լինելը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նման գործերը քննող դատավորներին նա կոչ է արել մի քիչ դուրս գալ դասընթացների ծավալներից, որոնք ներկայացնում են միջազգային դասախոսները, փորձել օրենքի վերլուծություն անել։
«Հայաստանում գործում է իրավական համակարգ, որի շրջանակում կես կատակ-կես լուրջ ես ասում էի, սպասում էի, որ հայցվորը մի արգումնետ կբերի ու կասի՝ այդ դասախոսի երրորդ սլայդում այսպես է գրված։ Դատավորն էլ մի վճռ կգրի, կասի՝ էն մյուս դասախոսի չորրորդ սլայդի վրա է նման բան գրված»,-ասել է Օրբելյանը։
Նա ելույթ է ունեցել «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում։
Համաժողովը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ»փաստաբանական գրասենյակը՝«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»հասարակական կազմակերպության հետ համատեղ։