Գավառի հարակից տարածքում մայիսի 2-ին կրկին երկրաշարժ է գրանցվել։
Մայիսի 2-ին՝ ժամը 09:12-ին, ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2․0 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրել Գավառ քաղաքից 12 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ։
Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։
Երկրաշարժի հետևանքով ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան բնակավայրերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Նույն հատվածում՝ Գավառի մոտակայքում, երկրաշարժ էր արձանագրվել նաև մայիսի 1-ին։