Tesla-ն հերքել է լուրերը այն մասին, թե նրա տնօրենների խորհուրդը սկսվել է նոր գործադիր տնօրենի փնտրտուք՝ Իլոն Մասկին փոխարինելու համար։
«Այս հաղորդագրությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում», — հայտարարել է տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը, որի մեկնաբանությունը հրապարակվել է մայիսի 1-ին ընկերության պաշտոնական միկրոբլոգում՝ X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ խորհրդի որոշ անդամներ դժգոհ են, որ Մասkը չափազանց շատ ժամանակ է անցկացնում Վաշինգտոնում՝ կենտրոնանալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության աշխատանքների վրա։ Ըստ հրապարակման՝ բաժնետոմսերի մոտ մեկամսյա անկման ֆոնին տնօրենների խորհուրդը «լուրջ մտածել է Մասկին փոխարինող գտնելու մասին», Deutsche Welle-ն։
WSJ-ը, հղում կատարելով անանուն աղբյուրներին, գրել է, որ խորհրդի անդամները դիմել են մի քանի կադրային գործակալությունների՝ նոր գործադիր տնօրենի որոնման պաշտոնական գործընթացը սկսելու համար։
Լրատվամիջոցը նաև նշել է, որ որոշ անդամներ Մասկին հորդորել են ավելի շատ ժամանակ հատկացնել Tesla-ին և այդ մասին հրապարակային հայտարարություն անել։ Ըստ հոդվածի՝ «նա չի արձագանքել այդ կոչին»։
2025 թվականի հունվարից Մասկը, ԱՄՆ նախագահ Թրամփի կարգադրությամբ, ղեկավարում է պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը։