2 մայիսի 2025 - 11:56 AMT
Եղիշե Կիրակոսյանը փաստաբանական գրասենյակ կհմինի

5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանը կզբաղվի փաստաբանական գործունեությամբ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա ընդգծել է, որ նպատակ ունենալով պահպանել բարձր մասնագիտական մակարդակը՝ գործընկերոջ հետ հիմնել է փաստաբանական գրասենյակ

Գրասենյակն առաջարկում է ծառայություններ մարդու իրավունքների, արբիտրաժային գործընթացների, բիզնես գործարքների և այլ իրավական ոլորտներում։

Կիրակոսյանը մարտի 6-ին հրապարակել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հրաժարականի մասին՝ նշելով, որ ցանկանում է առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա։

Կիրակոսյանի հնարավոր հրաժարականի մասին խոսվում էր Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու համատեքստում, սակայն, պաշտոնապես նման պատճառ չի նշվել։