2 մայիսի 2025 - 12:49 AMT
Աբրահամյան. Իշխանությունը հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին։

Նա նշել է, որ «պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ ունեն` տուժվելու և նստելու»։

«Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է:

Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոմֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ:

Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ` տուժվելու և նստելու: