2 մայիսի 2025 - 13:39 AMT
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի մասնակցությամբ ավտովթար է եղել

Երևանի Լենինգրադյան փողոցում չորս մեքենայի բախման հետևանքով ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանըհայտնվել է վթարի մասնակիցների թվում, հայտնում է News.am-ը։

Բախվել են «Օպել», «Կիա», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի մեքենաները։

Նախնական տվյալներով՝ միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել:

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 պետհամարանիշներով մեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Նա եղել է մեքենայի սրահում։

Վթարից ամենաքիչը տուժածը Գագիկ Մելքոնյանի մեքենան է եղել, քանի որ նա գտնվել է շարասյան վերջում և ստացել է աննշան վնասվածքներ:

Դրանից որոշ ժամանակ անց Գագիկ Մելքոնյանը մեկ այլ մեքենայով հեռացել է դեպքի վայրից: