ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ, նպաստելու է ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը Հայաստանում։
Նոր նախաձեռնության միջոցով, համագործակցելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ, ՊՀԾ-ն կվերապատրաստի ավելի քան 125 աշխատակցի 15 ջրօգտագործող ընկերություններից՝ ինժեներական, իրավական, մարդկային ռեսուրսների, ֆինանսների և գնումների ոլորտներում, հայտնել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, գրում է 1lurer.am-ը։
Վերապատրաստումները կիրականացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։