2 մայիսի 2025 - 16:54 AMT
Երևանում հնդիկները ներխուժել են հայրենակցի տուն, զենքի սպառնալիքով փորձել բռնաբարել նրա կնոջը

Ապրիլի 14-ին, ժամը 21։35-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք, հայտնում է Shamshyan.com-ը։

Երևանի քրեական ոստիկանության բաժինը՝ համագործակցելով ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի ստորաբաժանման և Շիրակի մարզի պարեկային ծառայության ուժերի հետ, համատեղ գործողություններով պարզել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք Հնդկաստանի քաղաքացիներ են՝ 32-ամյա Մակբուլ Մասիհը, 31-ամյա Ալիշա Մասին և 20-ամյա Բալվա Մասինը։

Կասկածյալները Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ տեղափոխվեել են համայքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։