2 մայիսի 2025 - 17:06 AMT
Ալավերդիում վերականգնվել է խորհրդային զինվորների լքված եղբայրական գերեզմանը

«Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստները վերականգնել են խորհրդային զինվորների լքված եղբայրական գերեզմանը, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ծայրամասում։

«Եվրասիա» կազմակերպության 20 անդամներին օգնել է Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Սահակյանը, որը պատերազմի ժամանակ Բրեստ է հասել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստները կարգի են բերում Հայրենական մեծ պատերազմի զինվորների գերեզմանները հետխորհրդային տարածքի տարբեր երկրներում: Մեզ համար չափազանց կարևոր է, որ զոհված հերոսների հուշարձանները, որտեղ էլ դրանք գտնվեն, չմոռացվեն և չլքվեն: Չէ՞ որ հիշողությունն ու երախտագիտությունը գործողությունների մասին են: Զինվորի յուրաքանչյուր խնամված գերեզման, յուրաքանչյուր մաքրված անվանատախտակ նշան է, որ մենք չենք մոռացել նրանց սխրանքը», – ասել է Պետդումայի փոխխոսնակ, «Հաղթանակ 9/45» հայրենասիրական շարժման կազմկոմիտեի նախագահ Բորիս Չեռնիշովը:

Այժմ Ալավերդիի հուշահամալիրը կրկին հիշատակի վայր կդառնա։