ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում «б»Չինաստանի դեսպան Լի Սինվեյը«/б»: Նախագահը ողջունել է դեսպանին և իր շնորհավորանքներն է հղել նրան՝ ընդգծելով, որ ակնկալում է նրա գործունեության արդյունքում հայ-չինական կապերն ավելի ընդլայնված տեսնել՝ ընդգրկելով նոր համագործակցության ուղղություններ։
«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից» մեկն է և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշել է դեսպանը։
Խաչատուրյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
«Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը։
Զրույցի ընթացքում կողմերը մանրակրկիտ քննարկել են տնտեսական համագործակցության ներուժը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ այդ հնարավորությունները լիարժեք իրագործելու համար։ Անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում շարունակական ու արդյունավետ շփումների կարևորությանը, որոնք կարող են ամուր հենք դառնալ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։
Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես կարևորել է բարձր մակարդակի շփումների ու ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես հայ-չինական հարաբերությունների ամրապնդման առանցքային տարր։ Ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, որը դիտարկվել է որպես նոր հարթակ՝ երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու և ոլորտային համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։
Երկուստեք արժևորվել է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների գործարկումը, ինչը դիտարկվել է որպես կոնկրետ և նշանակալի քայլ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ու զբոսաշրջային կապերը առավել զարգացնելու գործում։
Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յոնի դիվանագիտական առաքելությունն ավարտվել էր 2024ի հուլիսին, որից հետո մինչև 2025–ի ապրիլի 26–ը ՉԻաստանը դեսպան չուներ ՀՀ–ում՝ Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն էր Չըն Մինը։
Չինաստանը վերջին շրջանում ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր է կնքել հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ։