Մայիսի 6-ից որոշ ճանապարհային հատվածներում երթևեկության կազմակերպման կարգը կփոխվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությունով:
Փոփոխությունը նպատակ ունի բարելավելու երթևեկության հոսքը և կանխելու հնարավոր խցանումները նշված հատվածում։