ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրանց Հայաստանի տարածքով ուղևորությունների ժամանակ մշտապես հետևել լրահոսին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
Նա նաև հիշեցրել է Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։
ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում դեսպան Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրել մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորել ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրել Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին»,- ասվում է գրառման մեջ։