Հայաստանն ընդգծել է իր հանձնառությունը խաղաղության հաստատմանը՝ բարձր մակարդակով ներկայացնելով մի շարք նախաձեռնություններ։
Մայիսի 2-ին ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։Պարույր Հովհաննիսյանն այս համատեքստում Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի մշտական և հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ամբողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը»,–ասել է նա։
Հովհաննիսյանը, կարևորելով ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական ամրապնդումը, ներկայացրել է այն քայլերը, որ ՀՀ կառավարությունն արդեն ձեռնարկել է՝ 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17–ը հյուրընկալելու ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հետ։