Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է պատասխանել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին վերաբերող լրագրողների հարցերին։
Նա միայն ասել է․ «Գնահատական անպայման կլինի», հայտնում է Aysor.am-ը։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ դատապարտում եմ ցանկացած բռնարարք։
«Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ ոչ մի բռնարարքի, կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ»,- ասել է Կամո Արեյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքն անձամբ չի հետևել դեպքին, սակայն այդուհանդերձ դատապարտում է տեղի ունեցածը, հայտնում է «Փաստինֆոն»։
Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։