3 մայիսի 2025 - 16:21 AMT
Սարգսյան․ Ոչինչ առանց պայքարի չի տրվում

Հայկական համալսարանում կազմակերպված հանդիպում-բանախոսության միջոցառման շրջանակում մայիսի 2–ին տեղի է ունեցել ուսանողների և դասախոսական կազմի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության, այնուհետև պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993 թթ.), ինչպես նաև Հայաստանի երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ։

Սարգսյանը, պատասխանելով հարցերին, ասել է, որ ոչինչ առանց պայքարի չի տրվում, հայտնում է Aysor.am-ը։

«Հույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում», - ասել է նա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախյան առաջին հաղթանակով ավարտված պատերազմի տարիներին բանակաշինության, պետականության ձևավորման, մոբիլիզացիոն գործընթացների և հետագա պետական ռազմավարության վերաբերյալ հարցեր։