5 մայիսի 2025 - 12:53 AMT
Ղազարյանը ծանրամարտի պատենական ԱԱ չեմպիոն, Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում։

Նա երկամարտում 330 կգ (145+185 կգ) արդյունք է ցույց տվել։

Առանձին վարժություններում ևս ծանրորդն արժանացել է ոսկե մեդալների, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ Գրիգորը բարձրացրել է 138, 142, 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175, 180 ու 185 կգ կշռող ծանրաձողերը:

Հարություն Հովհաննիսյանը գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարի պոկում վարժությունում արժանացել է ոսկե մեդալի։ Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ:

Երկամարտի 323 կգ արդյունքով նա դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն: