5 մայիսի 2025 - 13:00 AMT
Կարճատև, առանձին վայրերում՝ հորդառատ անձրևներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 5-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Մայիսի 5-6-ին, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում մայիսի 5-6-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 8-ի և 9-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: