5 մայիսի 2025 - 17:08 AMT
Վարչապետ. Շնորհակալ եմ հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին

2025–ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքներն ավելացել են 14.5 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով մոտ 120 միլիարդ դրամի աճ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- գրել է վարչապետը։

ՀՀ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ հասել է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամի, ինչը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատությամբ ավելացել է 4.4 տոկոսով, իսկ դոլարով արտահայտված՝ գրանցել է 5.8 տոկոս աճ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։