Քրեական ոստիկանության Լոռու մարզում գործող բաժնի աշխատակիցների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ի առավոտյան բաժին է ներկայացել 36-ամյա մի տղամարդ Վանաձորից, որը2024-ի օգոստոսից հետախուզվում է Ռուսաստանի իրավապահների կողմից՝ ապօրինի դրամախաղերի կազմակերպման և անցկացման մեղադրանքով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Մայիսի լույս 3–ի գիշերը «Բագրատաշեն» սահմանային հսկիչ բաժնից Նոյեմբերյանի Համայնքային ոստիկանություն է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, ով բնակվել է Երևանում։
Ինտերպոլի ԱԿԲ Հայաստանի բաժնից ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը 2017 թվականից հետախուզվում է Իրանի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախության մեղադրանքով։ Նրա նկատմամբ ևս կիրառվել է կալանք։