5 մայիսի 2025 - 17:34 AMT
Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինարարական գործունեության հետևանքով ծառերի վնասման մասին ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձագանքել է միջադեպին և հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե։

Ըստ հաստատված տվյալների՝ Ֆուչիկի փողոցի 25/2 հասցեում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությունը շինաշխատանքների ընթացքում, կոյուղու անցկացման նպատակով իրականացրած հողային աշխատանքների հետևանքով վնասել է «թեղի» տեսակի չորս ծառի արմատային համակարգը։ Դրանցից մեկն արդեն տապալվել է, իսկ մնացած երեքի վիճակը գնահատվել է վտանգավոր՝ հնարավոր է մոտ ապագայում դրանք ևս կտապալվեն կամ կչորանան։

Բուսական աշխարհին հասցված վնասի գնահատման արդյունքում կատարվել է փոխհատուցման հաշվարկ, որի գումարը կազմել է 470,000 դրամ։