Մայիսի 5-ին հանրապետության տարածքում զարգացած ցիկլոնի ազդեցությամբ դիտվել են հորդառատ և ամպրոպային տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Արտաշատ համայնքում ընդամենը 4 ժամվա ընթացքում արձանագրվել է 58 մմ տեղում, ինչը կազմել է ամսական տեղումների նորմայի 1․5-ապատիկը։