Wildberries և Russ համատեղ ընկերությունը հայտարարել է, որ մայիսին կսկսի ԱՄԷ-ից ապրանքների մատակարարումները։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։
Առաջին հերթին, կներկրվեն սմարթֆոններ և այլ սպառողական էլեկտրոնիկա գրավիչ գներով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ըստ հաղորդագրության՝ առաքման ժամկետը կլինի վեց օրից սկսած՝ կախված ապրանքների առկայությունից և մաքսային ընթացակարգերի արագությունից։ Մատակարարման զարգացման հետ զուգընթաց՝ ընկերությունն ընդլայնելու է ապրանքատեսականին և կրճատելու առաքման ժամկետները։
ԱՄԷ-ն 10–րդ երկիրն է, որտեղ գործում է Wildberries և Russ–ը։
Ընկերությունը գործունեություն է ծավալում Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Չինաստանում, որտեղից իրականացվում է ներմուծում։
Wildberries հարթակում գործում է մաքսային վճարների ավտոմատացված համակարգ՝ արտասահմանյան պատվերների համար։