Մայիսի 6-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։
Դատական նիստը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը՝ դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, պահուստային դատավոր՝ Գյունել Սամեդովա։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն լեզվի թարգմանիչ և իր կողմից ընտրված պաշտպան, հայտնում է Trend-ը։
Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 6-ի նիստի արձանագրության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են բողոքարկման հիմքեր, քանի որ արձանագրությունում չեն արտացոլվել պաշտպանության միջնորդությունները, ինչը կասկածի տակ է դնում դատական կոլեգիայի անաչառությունը։
Վարդանյանը միացել է բողոքին։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևն ասել է, թե պաշտպանությունն իրավունք ունի արտահայտել դիտողություններ նիստի արձանագրության ճշգրտության վերաբերյալ, սակայն որոշ տվյալների բացակայությունն արձանագրությունում բողոքարկման հիմք չէ