7 մայիսի 2025 - 12:20 AMT
ՍԱՏՄ նախկին ղեկավար Դանիելյանը կալանավորվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

Մայիսի 6–ին ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել էր:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել էր ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջպաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։Արմեն Դանիելյանը ՍԱՏՄՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։