ՌԴ «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական։ Այդ մասին նա ասել է «ՌԲ–Սպորտին» տված հարցազրույցում։
«Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վանտ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ շփում չենք ունեցել, բայց ես սպասում եմ կանչի»,- ասել է Բայրամյանը։
33-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։