Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ իր թիմը հաղթել է «Բարսելոնային» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Արեցինք ամեն ինչ: Հավատում էինք ինքներս մեզ մինչև վերջին րոպեն։ Միասնական էինք, ինչպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան: Անհավանական զգացողություններ են»,-գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական դաշտում ընդունել է կատալոնական ակումբին։ Հիմնական խաղաժամանակը ավարտվել է 3:3 հաշվով, սակայն 99–րդ րոպեին «Ինտերին» հաղթանակ է բերել Դավիդե Ֆրատեզին լրացուցիչ ժամանակում։
«Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակիչ առաջին խաղը ևս ավարտվել էր 3:3 հաշվով: Մխիթարյանն այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել, բայց դա չէին հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով: