29 մայիսի 2009 - 23:40 AMT
Երեւանում տեղի կունենա ամենամյա բարեգործական ակցիա` նվիրված Երեխաների պաշտպանության օրվան
Հունիսի 2-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա «Լավագույնը երեխաներին» երկրորդ ամենամա բարեգործական ակցիան` նվիրված Երեխաների պաշտպանության օրվան :

Ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունն այն երեխաների խնդիրների վրա հրավիրելն է, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ակցիայից ստացված հասույթը կտրամադրվի Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնին` վերը նշված երեխաներին օգնություն ցույց տալու համար:

Միջոցառման կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդն» է, որը ստեղծվել է 2006 թվականին Բելլա Քոչարյանի նախագահությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն հասարակական գործիչներ, ձեռներեցներ, արվեստագետներ եւ այլն:

Միջոցառման ընթացքում կկազմակերպվի «Տոնավաճառ» ակցիա եւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: