ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստումը, հայտնում է Aysor.am-ը։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ նոր Սահմանադրությունից դուրս մնա Անկախության հռչակագիրը, Գալյանը հստակ պատասխան չի տվել։
«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ»,–ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները չեն ներգրավված այս քննարկումներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։