ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քրեական վարույթ է նախաձեռնվել, ասել է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին պաշտոնանկ անելու հարցն իմ որոշելիքը չէ:
«Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և կարծում եմ՝ անընդունելի է նման պահվածքը»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
ԱԺ փոխնախագահը նաև հերքեց լուրը, ըստ որի՝ ինքն այս հարցով դիմել է վարչապետին:
Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։