Արդեն տասներորդ տարին անընդմեջ Դավիթ և Նարե անունները շարունակել են գլխավորել Հայաստանում ծնված երեխաներին ամենից հաճախ տրվող անունների շարքը։ Այս տվյալներն արձանագրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2024-ին ծնվել է 16,022 աղջիկ և 17,571 տղա։ Նույն ժամանակահատվածում Նարե անունը տրվել է 620 աղջկա, Լուսե անունը՝ 563 նորածնի, իսկ Արփի՝ 539։ Ամենահաճախ հանդիպող 50 անունների շարքում վերջինն Արև անունն է, որը տրվել է 69 նորածնի, գրում է Sputnik Արմենիան։
Տղաների պարագայում Դավիթ անունը ամենատարածվածն է՝ տրվել է 1 157 նորածնի։ Նարեկ անունը ստացել է 832 տղա, իսկ Հայկ անունը՝ 625։ Ցանկը եզրափակում է Էդուարդ անունը, որն ընտրվել է 66 նորածնի համար։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նորածինների շրջանում ամենատարածված ազգանունները շարունակում են մնալ Սարգսյանն ու Գրիգորյանը։